Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից․ «Հրապարակ»


Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից․ «Հրապարակ»
Հունվար 23 09:07 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-«Իմ քայլը» մարտերը, մեր տեղեկություններով, դադարեցվել են «վերեւից»․ Նիկոլ Փաշինյանն ասել է` «ատստավիծ»: Ի դեպ,  մենամարտի օրը Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չի եղել՝   մեկնել էր Մոսկվա` մասնակցելու Սամվել Կարապետյանի տիկնոջ` Էթերիի 50-ամյա հոբելյանին եւ 2 թոռների ծննդյան արարողությանը, որին մասնակցել է ռուսական բոմոնդը, այդ թվում՝ ՌԴ նոր վարչապետի ընկեր Արթուր Ջանիբեկյանը, Կարապետյանի հայաստանյան բոլոր սանիկները` Արգամ Աբրահամյանից մինչեւ Սամվել Ալեքսանյան, իսկ սանահեր Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել:

Ի դեպ, նրա բիզնեսմեն կինն իր հետ Մոսկվա է տարած եղել նաեւ վարսահարդարին` Անի Ավդալյանին։ «Տուսովկան» հումորներ է արել, թե, «փաստորեն, նոր թրենդի մեջ եք՝ վարսահարդարին հետներդ պտտում եք»: Երեկ Շողերինա Ալեքսանյանն իր ինստագրամյան էջում նկար էր տեղադրել` հոբելյարի հետ»: