Ե՞րբ են կայանալու Պուտին-Փաշինյան պաշտոնական այցերը. «Հրապարակ»


Ե՞րբ են կայանալու Պուտին-Փաշինյան պաշտոնական այցերը. «Հրապարակ»
Հունվար 23 09:00 2020

«Հրապարակ»-ը գրում է․

«Մեր հարցին ի պատասխան, թե երբ է տեղի ունենալու Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան պաշտոնական հանդիպումը, կառավարության մեր աղբյուրն ասաց. «Ըստ ամենայնի՝ մարտի վերջ-ապրիլի սկիզբ ժամանակահատվածում»:

Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ պաշտոնական այց չի ունեցել ՌԴ, բոլոր հանդիպումները Պուտինի հետ եղել են ընթացակարգային: Տարեմուտին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց. «Նախնական պայմանավորվածություն ունենք, որ 2020 թվականին ես պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստանի Դաշնություն, և ՌԴ նախագահը 2020թ. երկրորդ կեսին կամ 2021 թ.  առաջին կիսամյակում պաշտոնական այց կկատարի Հայաստան»:

Հանդիպումը նախատեսվում է արցախյան նախագահական ընտրություններից հետո՞, փաստորեն։ «Կոնկրետ օր չկա նախանշված, հեռուն գնացող եզրակացությունների կարիք, կարծում եմ` նույնպես»:

 

Հիշենք, որ Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի վերջին, իսկ ապրիլի սկզբին արդեն պարզ կլինի ուժերի դասավորությունը Ղարաբաղում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...