13-ամյա աղջկա՝ իր հորից ծնված երեխան մանկատանն է․ մանրամասներ. Newmedia.am


13-ամյա աղջկա՝ իր հորից ծնված երեխան մանկատանն է․ մանրամասներ. Newmedia.am
Հունվար 22 21:48 2020

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ:

Ձերբակալվել է երեխայի վերջինիս հայրը։ Այս պատմությունը պայթեց, երբ նախորդ տարվա մայիսին լուր տարածվեց, որ Արմավիրի մարզում 13-ամյա երեխա է հղիացել։ Մայրը երեխային տարել էր բժշկի արդեն հղիության 23 շաբաթում՝ իբր երեխան իր համասադարանցիներից էր հղիացել։ Աղջիկը հաշմանդամություն և հատուկ խնամքի կարիք ունի, տեղի ունեցածի մասին հավաստի մանրամասներ այդպես էլ չէր կարողացել պատմել։ Երեխան ծնվեց առողջ, կեսարյան հատումով։ 

Newmedia.am-ը պարզել է, որ ծննդաբերած երեխան ու նրա մայրը հրաժարվել են երեխայի հետագա խնամքից ու նրա նկատմամբ իրավունքներից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ հայտնել են, որ փոքրիկը գտնվում է իրենց ենթակայությամբ գործող երեխայի խնամքի կենտրոններից մեկում։ Հիշեցնենք, որ երեխան ծնվել էր 2 կիլոգրամ 640 գրամ քաշով ու 49 սանտիմետր հասակով։

Մայրն այդ ժամանակ լրատվամիջոցներից մեկին պատմել էր, որ անունը Դավիթ է դրել՝ կեսարյան հատումն արած Դավիթ Աբովյանի պատվին։ Նորածնին այդ ժամանակ թողել էին հիվանդանոցում, որ քաշ հավաքի։ Դրանից հետո նրանից հրաժարվելու որոշում է կայացվել։ Դա նշանակում է, որ երեխան ենթակա է որդեգրման։