Պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետեւանքով. ՔԿ


Պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետեւանքով. ՔԿ
Հունվար 22 16:08 2020

2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: