Հայաստանն ընդգրկվել է 2019 թվականին Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների տասնյակում


Հայաստանն ընդգրկվել է 2019 թվականին Վրաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների տասնյակում
Հունվար 22 13:48 2020

2019 թվականին Վրաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը մեծացել է 2,7%-ով եւ կազմել 12,8 մլրդ դոլար: Նման տվյալներ է ներկայացրել Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

2018 թվականի համեմատ 2019 թվականին Վրաստանում արտահանման ծավալները մեծացել են 12,4%-ով՝ մինչեւ 3,8 մլրդ դոլար, ներմուծման ծավալները կրճատվել են 0,8%-ով՝ մինչեւ 9,1 մլրդ դոլար, առեւտրային բալանսի բացասական սալդոն կազմել է 5,3 մլրդ դոլար: