Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել


Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Հունվար 22 10:57 2020

Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector ծառայության տվյալները։

Առավել հաճախ անսարքությունների, որոնք գրանցվում են ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով հունվարի 21-ի ժամը 18:14-ից (Երեւանի ժամանակով չորեքշաբթի օրվա 03:14-ից), բախվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Ճապոնիայի, Մեքսիկայի, Բրազիլիայի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության օգտատերերը: Ռուսաստանում խափանումների վերաբերյալ հաղորդումներ են ստացվում առավելապես Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից:

Downdetector-ի տվյալներով՝ օգտատերերի մեծ մասը (67 տոկոսը) խնդիրներ են ունենում՝ կապված Android-ի կառավարմամբ սարքերի համար հավելվածի հետ: Եվս 23 տոկոսը գանգատվում է կայքի աշխատանքից: Օգտատերերի մոտավորապես 9 տոկոսը հայտնում է Apple-ի սարքերի համար հավելվածների աշխատանքի խափանումներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: