Երևանում վթարի է ենթարկվել «Վարդաշեն» ՔԿՀ պետը. Նա «Նիվայով» բախվել է «ՎԱԶ-2410»-ին (ֆոտո)


Երևանում վթարի է ենթարկվել «Վարդաշեն» ՔԿՀ պետը. Նա «Նիվայով» բախվել է «ՎԱԶ-2410»-ին (ֆոտո)
Հունվար 22 10:50 2020

Երեւանում, այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում Աթոյան-Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում բախվել են «ВАЗ 2121» (Նիվա) մակնիշի 095 ՏՏ 03 համարանիշի և ГАЗ 2410 մակնիշի 35 QV 756 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:

Վարորդները հրաժարվել են ճանապարհային ոստիկանության ծառայությունից, հայտնելով, որ իրենք չեն տուժել, իսկ Niva-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ Niva-ի համարանիշները հաշվառված են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում և այն սպասարկում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին:



loading...