Հայազգի խոհարարը դարձել է հանրահայտ իտալական խոհարարական հեռուստաշոուի վարողը


Հայազգի խոհարարը դարձել է հանրահայտ իտալական խոհարարական հեռուստաշոուի վարողը
Հունվար 22 00:36 2020

Իտալիայում բնակվող հայազգի շեֆ խոհարար Միշա Սուքիասը դարձել է Camionisti in Trattoria («Վարորդները Տրատտորիայում») հանրահայտ խոհարարական հեռուստաշոուի նոր հաղորդավարը:

 

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, Միշա Սուքիասը հաղորդավարի դերում Nove TV-ի եթերում հեռարձակվող հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանում կփոխարինի Գաբրիել Ռուբիոյին:

 

Սուքիասը հաղորդաշարի շրջանակներում պետք է ճանապարհորդի բեռնատարի երեք վարորդների հետ՝ այցելելով քաղաքից քաղաք և հաճախելով տեղի տրատտորիաները (իտալական ռեստորանի տեսակ, որը տարբերվում է դասականից` ուտեստների փոքրաթիվ տեսականիով և «տնական» խոհանոցով): Նա պետք է ոչ թանկարժեք և ավանդական ուտեստներ համտեսի, այնուհետև գնահատի և ընտրի հաղթողին:

 

Միշա Սուքիասը ծնվել է 1980 թվականին: Նրա հայրը հայ է, մայրն՝ իտալուհի: