Ուզբեկստանի գլխավոր դատախազությունը մանրամասներ է հաղորդել հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանի սպանության հանգամանքներից: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: Հունվարի 17-ին ձերբակալված կասկածյալը՝ Ա. Ա.-ն (ծնվ. 1996 թ.), ամբողջությամբ խոստովանել է իր մեղքը, նաև խոստովանել, որ սպանություն գործելու դրդապատճառը դիզայներին թալանելն է եղել:
Կասկածյալն ու դիզայները ծանոթ են եղել: Հունվարի 14-ին նա հյուրընկալվել է Գրիգորյանին, սպանություն գործել, ինչից հետո թալանել է բնակարանը:
«Ա. Ա.-ն դիտավորյալ սպանել է դիզայներին ու նրա տնից տարել 625 դոլար, երկու iPhone սմարթֆոն, էլեկտրոնային սիգարետ, երկու AirPods ականջակալ, զոհին պատկանող Captiva ավտոմեքենայի բանալիները»,- հայտնել են Գլխավոր դատախազությունից: