Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու կին և երեխա է զոհվել


Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու կին և երեխա է զոհվել
Հունվար 21 22:01 2020

Ահաբեկիչների կողմից Սիրիայի Հալեպ քաղաքի երկու բնակելի թաղամասերի հրթիռակոծության հետևանքով 3 մարդ է զոհվել:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:

«Երկու կին և մեկ երեխա զոհվել են, երեք մարդ էլ վիրավորվել է ահաբեկիչների կողմից Հալեպում Խալյաբ ալ-Ջադիդ և Զախրա թաղամասերի հրթիռակոծության հետևանքով»,- գրում է գործակալությունը:



loading...