Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 26-ամյա վարորդի BMW-ն ու 21-ամյա վարորդի Mercedes-ը. BMW-ն էլ բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր


Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են 26-ամյա վարորդի BMW-ն ու 21-ամյա վարորդի Mercedes-ը. BMW-ն էլ բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր
Հունվար 21 21:09 2020

Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցի 2/8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Ա.-ի վարած BMW մակնիշի 95 ՏN 005 համարանիշի և Չարենցավանի բնակիչ, 21-ամյա Գևորգ Պ.-ի վարած Mercedes մակնիշի 35 ԼX 116 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ալբերտ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Դեպքի վայր է մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։