«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուք նռներում սփայսի նմանվող փոշի են հայտնաբերել


«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուք նռներում սփայսի նմանվող փոշի են հայտնաբերել
Հունվար 21 18:46 2020

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, հունվարի 21-ի ժամը 12։30-ի սահմաններում զննության են ենթարկել քաղաքացի Ն․ Ա․-ի կողմից կալանավորված անձ Դ․ Թ․-ին բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա 9 նռների գագաթային հատվածներում զննությամբ հայտնաբերել են սփայս տեսակի թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգվածներ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։