Անասնաբուժական կետից գողացել էր բանկային քարտեր, փաստաթղթեր ու փող․ Ջերմուկի ոստիկանների բացահայտումը


Անասնաբուժական կետից գողացել էր բանկային քարտեր, փաստաթղթեր ու փող․ Ջերմուկի ոստիկանների բացահայտումը
Հունվար 21 16:48 2020

Հունվարի 18-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում ստացվեց, որ Կեչուտ գյուղի անասնաբուժական կետից գողություն են արել։ Գաղտնի հափշտակել էին աշխատակցի անձնագիրը, սոցիալական քարտը, բանկային քարտերն ու 80 հազար դրամ։ Տուժողից հաղորդում ընդունելուն պես Ջերմուկի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Պարզվեց, որ անասնաբուժական կետի դուռը բացել են բանալիով։ Հետագայում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ գողությունը կատարած անձը տուժողի բաճկոնի գրպանից նախապես գողացել էր բանալին։ 25-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Ջերմուկի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով փաստաթղթերն ու բանկային քարտերը հայտնաբերվեցին․ փողը ծախսել էր։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվել են։



loading...