«Չեմ կարող այսպես ապրել, սատանա կա». Արմավիրում 21-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել Armlur.am


«Չեմ կարող այսպես ապրել, սատանա կա». Արմավիրում 21-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել Armlur.am
Հունվար 21 15:07 2020

Երեկ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Այգեվան համայնքում: 21-ամյա երիտասարդ տղային հարազատները հայտնաբերել են իրենց  դաշտում ծառից կախված:

ArmLur.am-ի հետ զրույցում Այգեվան համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանը հայտնեց, որ երիտասարդի մեքենան կայանված է եղել դաշտի տարածքում, որի մեջ վերջինս թողել է գրություն:

«Շատ շնորհքով, հարգանքով երեխա է եղել: Ամուսնացած էր, ուներ մանկահասակ տղա երեխա: Մահանալուց առաջ գրություն է թողել՝ հետևյալ տողերով. «Ոչ մեկին չմեղադրեք, չեմ կարող այսպես ապրել, սատանա կա: Հիվանդությունս թույլ չի տալիս շարունակել ապրել…: Անկեղծ ասած էլ չեմ հիշում»,- պատմեց մեր զրուցակիցը:

Իսկ, թե ինչ հիվանդության մասին է խոսքը, Հրաչյա Հովհաննիսյանն ասաց, որ տեղյակ չէ:

«Կարծես, թե նա բանակ էլ չի գնացել: Ինչ-որ մի բան կա, բայց մենք դրա մասին չգիտենք»,- ընդգծեց նա:

Այգեվան համայնքի ղեկավարի խոսքով՝ ընտանիքն ապրում է ապահով պայմաններում. «Աշխատող, արարող մարդիկ են»:

Նշենք, որ դեպքի առթիվ կատարվում քննություն:



loading...