10 «անմահ» սմարթֆոն, որ կարելի է անգամ գցել և պահել ջրի մեջ


10 «անմահ» սմարթֆոն, որ կարելի է անգամ գցել և պահել ջրի մեջ
Հունվար 21 00:44 2020

Իդեալական է արշավորդների, ջրասուզակների, շինարարների և պարզապես նրանց համար, ովքեր անընդհատ կոտրում են իրենց գադջետները:

1. Blackview BV9700 Pro

Պաշտպանության դասը– IP68

Դիսփլեյ– IPS, 5.84 դյույմ, 2,280×1,080 պիքսել

Պրոցեսոր MediaTek Helio P70

Հիշողություն 6 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ

Տեսախցիկներ հիմնական՝ 16 + 8 ՄՊ, դիմային՝ 16 ՄՊ

Մարտկոց 4,380 mAh

ՀամակարգAndroid 9.0 Pie

Այս սմարթֆոնի կորպուսը հավաստագրված է՝ համաձայն MIL – STD – 810G ռազմական ստանդարտի․ սա նշանակում է, որ սարքը կարող է աշխատել՝ ինչպես շատ ցածր, այնպես էլ՝ բարձր ջերմաստիճանում: Էկրանը ծածկված է պաշտպանիչ ապակու կրկնակի շերտով, սելֆիի տեսախցիկը գտնվում է փոքր «հոնքերի» տակ, իսկ մատնահետքերի սկաները կողքից է:

Սմարթֆոնի կողային երեսներն ու  հետևի վահանակը ամրացված են տիտանի խառնուրդից պատրաստված մետաղական ներդիրներով: Անլար լիցքավորումը, ծրագրավորվող կոճակը և NFC մոդուլը ևս առկա են: Հետաքրքիր է, որ Blackview BV9700 Pro-ն նաև հագեցած է սենսորներով` սրտի բաբախման և օդի աղտոտման տվյալների ստացման համար։

 

Արժեքը՝ մոտ 160.000 դրամ

2. Blackview BV9500 Pro

Պաշտպանության դասը IP68

Դիսփլեյ IPS, 5․7 դյույմ, 2,160×1,080 պիքսել

Պրոցեսոր– MediaTek Helio P23

Հիշողություն 6 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ

Տեսախցիկներ հիմնական՝ 16 + 0,3 ՄՊ, դիմային՝ 13 ՄՊ

Մարտկոց– 10000 mAh

Համակարգ Android 8,1

Blackview սմարթֆոնի՝ մեկ տարի առաջ թողարկված նախորդ տարբերակը նույնպես ավելի քան արդիական է: Այս սմարթֆոնը ևս ունի ջրից և փոշուց պաշտպանված կորպուս  և  կարող է գործել նաև ծայրահեղ ջերմաստիճանում՝ – 40- +70 ° С:

Սարքի բնութագրիչներից առավել ուշագրավը, որն անմիջապես գրավում է  աչքը, 10,000 mAh հսկայական մարտկոցն է։ Blackview BV9500 Pro-ն կարող է օգտագործվել այլ սարքերի սնուցման համար, մինչդեռ ինքնին հագեցած է անլար լիցքավորմամբ:

Արժեքը՝ մոտ 190.000 դրամ

3. Blackview BV9100

Պաշտպանության դասը IP68/IP69K

Դիսփլեյ IPS, 6,3 դյույմ, 2,340×1,080 պիքսել

Պրոցեսոր MediaTek Helio P35

Հիշողություն 4 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ

Տեսախցիկներ հիմնական՝ 16 + 2 ՄՊ, դիմային՝ 13 ՄՊ

Մարտկոց 13000 mAh

Համակարգ Android 9.0 Pie

Մեծ, ծանր, կոպիտ սմարթֆոն՝ շատ հզոր 13,000 mAh մարտկոցով, որը կարող է ծառայել՝ որպես այլ համակարգերի լիցքավորիչ: Արտադրողի խոսքով՝ սպասման ռեժիմում այն ​​կարող է մնալ 60 օր՝ առանց լիցքավորելու:

Սարքի կորպուսը պատրաստված է ալյումինե խառնուրդից և պաշտպանված է ընկնելուց՝ ռետինե լրացման միջոցով։ Սմարթֆոնը կարող է առանց լուրջ հետևանքների ընկնել մինչև 1,5 մ բարձրությունից: Բնականաբար, այն պաշտպանված է ջրից և փոշուց և համապատասխանում է IP68 / IP69K ստանդարտներին: Կա նաև NFC և մատնահետքերի սկաներ, ինչպես նաև արբանյակային նավիգացիոն համակարգերին (GPS, GLONASS, GALILEO և Beidou) միացման մոդուլներ: Բայց անլար լիցքավորումը հասանելի չէ։

Արժեքը՝ մոտ 140.000 դրամ

4. Doogee S90 Pro

Պաշտպանության դասը IP68

Դիսփլեյ IPS, 6,18 դյույմ, 2,246×1,080 պիքսել

Պրոցեսոր MediaTek Helio P70

Հիշողություն– 8 ԳԲ օպերատիվ, 256 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ

Տեսախցիկներ-հիմնական՝ 48 + 48 ՄՊ, դիմային՝ 13 ՄՊ

Մարտկոց 5050 mAh

Համակարգ Android 9.0 Pie

Doogee S90 Pro-ն շատ հետաքրքիր սարք է՝ իրական տրանսֆորմատոր: Դրա հետ միասին, կարող եք օգտագործել արտադրողի կողմից առաջարկվող հատուկ շարժական մոդուլները, որոնք կցվում են սարքի հետևի կափարիչին` օգտագործելով ներկառուցված մագնիսներ: Նրանք սմարթֆոնը վերածում են շարժական խաղային կոնսոլի, walkie-talkie-ի, էներգաբանկի կամ գիշերային տեսողության սարքի:

Արժեքը՝ մոտ 250.000 դրամ

5. Doogee S68 Pro

Պաշտպանության դասը IP68

Դիսփլեյ– IPS, 5,9 դյույմ, 2,280×1,080 պիքսել

Պրոցեսոր MediaTek Helio P70

Հիշողություն– 6 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ

Տեսախցիկներ հիմնական՝ 21+ 8 + 8 ՄՊ, դիմային՝ 13 ՄՊ

Մարտկոց 6300 mAh

Համակարգ Android 9.0 Pie

Doogee S68 Pro-ն 30 րոպե կարող է ընկղմվել 1.5 մ խորությամբ ջրի մեջ, իսկ կոշտ կորպուսը այն դարձնում է դիմացկուն նման բարձրությունից ընկնելու համար: Բացի այդ, սմարթֆոնը կարող է դիմակայել -40-ից մինչև +60 ° C ջերմաստիճանի դեպքում:

Արժեքը՝ մոտ 130.000 դրամ

Ամենադիմացկուն մյուս սմարթֆոնների բնութագրիչները՝ ստորև

6. Cat S61

Պաշտպանության դասը IP69

Դիսփլեյ IPS, 5,2 դյույմ, 1920×1,080 պիքսել

Պրոցեսոր-Snapdragon 360

Հիշողություն 4 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ

Տեսախցիկներ-հիմնական՝ 16  ՄՊ, դիմային՝ 8 ՄՊ

Մարտկոց 4500 mAh

Համակարգ Android 9.0 Pie

7. AGM X3

Պաշտպանության դասը IP68

Դիսփլեյ IPS, 5.99 դյույմ, 2,160×1,080 պիքսել

Պրոցեսոր Snapdragon 845

Հիշողություն 6/8 ԳԲ օպերատիվ, 64/129 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ

Տեսախցիկներ– հիմնական՝ 16  ՄՊ, դիմային՝ 8 ՄՊ

Մարտկոց 4500 mAh

Համակարգ-Android 8.1 Oreo

8. AGM X2

Պաշտպանության դասը– IP68

Դիսփլեյ AMOLED, 5.5 դյույմ, 1920×1,080 պիքսել

Պրոցեսոր Snapdragon 653

Հիշողություն 6 ԳԲ օպերատիվ, 64/128 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ

Տեսախցիկներ-հիմնական՝ 12 + 12 ՄՊ, դիմային՝ 16 ՄՊ

Մարտկոց 6000 mAh

ՀամակարգAndroid 7.1

9. Ulefone Armor 7

Պաշտպանության դասը– IP68/IP69K

Դիսփլեյ IPS, 6,3 դյույմ, 2,340×1,080 պիքսել

Պրոցեսոր MediaTek Helio P90

Հիշողություն– 8 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 512 ԳԲ

Տեսախցիկներ– հիմնական՝ 48 +16 + 8 ՄՊ, դիմային՝ 16 ՄՊ

Մարտկոց– 5500 mAh

Համակարգ– Android 9.0 Pie

10. Ulefone Armor 6E

Պաշտպանության դասը– IP68/IP69K

Դիսփլեյ IPS, 6,3 դյույմ, 2246×1,080 պիքսել

Պրոցեսոր– MediaTek Helio P70

Հիշողություն– 4 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ

Տեսախցիկներ-հիմնական՝ 16 + 2 ՄՊ, դիմային՝ 8 ՄՊ

Մարտկոց-5000 mAh

Համակարգ-Android 9.0 Pie

Աղբյուր՝ 168.am