Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ, որը նույնպես մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումին:
Երկու երկրների նախագահները համակարծիք են եղել, որ Հայաստանը և Ռուանդան ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն ու խնդիրներ, երկուսն էլ ցեղասպանություն վերապրած ժողովուրդներ են, երկուսն էլ փոքր են, բայց ուժեղ, ունեն բազմաթիվ առավելություններ, որոնք կարող են վերածել հաջողության, ունեն համընկնող հետաքրքրություններ: Կողմերը համաձայնել են, որ երկու երկրները միմյանց բացահայտելու, միմյանց հնարավորություններին ծանոթանալու կարիք ունեն, և անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել այդ ուղղությամբ:
Փաստելով, որ բազմաթիվ օրինակներ ցույց են տալիս, որ փոքր երկրները ևս կարող են լինել ուժեղ, արդյունավետ ու հաջողակ' Հայաստանի և Ռուանդայի նախագահները խոսել են հաջողակ փոքր երկրների առավել սերտ համագործակցության անհրաժեշտության մասին:
Կարևորելով Հայաստանի և Ռուանդայի միջև հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացումը՝ նախագահներն անդրադարձել են համագործակցության ուղղություններին։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ փոխգործակցության խոստումնալից ուղղություն կարող է լինել էլեկտրոնային կառավարման ոլորտը, որը Ռուանդայում բավականին զարգացած է: Հայաստանի նախագահը կարևորել է այս ոլորտում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Համագործակցության համար հեռանկարային են համարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության, ստեղծագործ կրթության, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտները, ուսանողների փոխանակման ծրագրերի նախաձեռնումը:
Նշելով, որ այս տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունենալու միջազգային մի քանի կոնֆերանսներ, մասնավորապես «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը՝ նախագահ Սարգսյանը հրավիրել է ռուանդացի գործընկերներին մասնակցել դրանց:

Լրահոս
Բանակ ճանապարհելիս Տիգրանի մայրը ֆեյսբուքում գրել էր. «Իմ հայրենիք, իմ Արցախ, լավ պահիր իմ տղային». Տիգրանը զոհվեց Արցախի սրտում, Արցախը՝ սրտում
21
Հունվար,
2021 00:58
Շահբարյան Տիգրանը 2019-ի ամռանն էր զորակոչվել բանակ։ Վաշտի բուժակն էր։ Կարմիր դիպլոմով էր ավարտել բժ ...
Ավելի քան 3000-ամյա պատմություն. հնագետները Եգիպտոսում 54 հնագույն սարկոֆագ են հայտնաբերել (լուսանկարներ)
21
Հունվար,
2021 00:51
Հնագետները Կահիրեից հարավ գտնվող Սակարա դամբանադաշտում 54 փայտե սարկոֆագ են հայտնաբերել, որոնք ավելի ...
Հերիք է այլեւս անցյալով միայն հպարտանանք. մենք պէտք ունինք նո՛ր շունչի ու նո՛ր տեսիլքի. Արամ Ա
21
Հունվար,
2021 00:44
Մեծի Տանն Կիլիկո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հերիք է այլեւս անցեալո՛ ...
ԱՄՆ առաջին տիկինը երդմնակալության արարողությանը ներկայացել է «Մարգարյան» բրենդի հագուստով
21
Հունվար,
2021 00:37
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությանն առաջին տիկինը` Ջիլլ Բայդենը, ներկայացե ...
Ի՞նչ կպատահի, եթե ինքնաթիռում բոլոր ուղևորները միաժամանակ թռիչք կատարեն. հետաքրքիր ուսումնասիրություն
21
Հունվար,
2021 00:30
Համաձայն վիճակագրական տվյալների՝ ամեն օր ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվում է միջի ...
Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes G-ն ու Nissan-ը. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
21
Հունվար,
2021 00:22
Երեկ՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը ...
Երևանում թալանել են գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի Աջափնյակի մասնաճյուղը
21
Հունվար,
2021 00:14
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են ...
ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ԶՈՒ զորամասերից մեկում
21
Հունվար,
2021 00:07
Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասերից մեկում: Վաղա ...
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան շրջվել է, կան տուժածներ
21
Հունվար,
2021 00:00
Հունվարի 20-ին, ժամը 17:08-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ...
Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ձյուն է տեղում, Ապարանի տարածաշրջանում բուք է
20
Հունվար,
2021 23:52
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագա ...