«Ռոմա»-ի պաշտոնական կայքը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի հավակնորդներին: Դրանց ցանկում է նաև Հենրիխ Մխիթարյանի գոլը «Վերոնա»-ի դարպասի ուղղությամբ:
Բացի հայ կիսապաշտպանից, լավագույնի կոչման համար պայքարում են նաև Ջասթին Կլյուվերտը, Ալեքսանդր Կոլարովը ու Լորենցո Պելեգրինին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնսվածք էր ստացել «Տորինո»-ի դեմ խաղում ու ըստ նախնական կանխատեսումների՝ բաց է թողնելու մոտ մեկ ամիս: