«Ամուսնացիր՝ կանցնի». «Իմ քայլի» պատգամավորների աղմկոտ վեճը


«Ամուսնացիր՝ կանցնի». «Իմ քայլի» պատգամավորների աղմկոտ վեճը
Հունվար 10 13:07 2020

Իմ քայլական պատգամավորները եւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանը կռվի են բռնվել: Պատճառը Մարալիկի ծննդատան փակվելն է: Աշոտ Սարգսյանը գրառում է կատարել եւ քննադատել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի այն տեսակետը, որ նախարարությունը որդեգրել է հիվանդանոցները փակելու վարքագիծ:

Նախարարի խորհրդականը մեղադրանքներ է առաջադրել պատգամավորին, թե ինչու Շիրակի փոխմարզպետ եղած ժամանակ քայլեր չի ձեռնարկել, որ Մարալիկի ծննդատունը զարգանա: «Տիկին Սոֆիա Հովսեփյան, երբ դուք դեռ փոխմարզպետ էիք կարող էիք զբաղվել բժիշկների կադրային քաղաքականությամբ, հագեցնեիք մասնագետներով Մարալիկի ծննդատունը, նրանց շնորհիվ ծնունդները կշատանային և բնականաբար աշխատավարձներն էլ կբարձրանար!!! Շուտվանից գիտեիք նման խնդրի մասին, զբաղվեիք!!! Ի վերջո ծննդատունը մարզպետարանի ենթակայության տակ է գտվում և մարզպետարանը ունի բուժվարչություն!!! Կա պատճառ և կա հետևանք և այսօրվա առաջացած խնդիրը նաև ձեր չարածի հետևանք է»,- գրել է նա:

Սոֆիա Հովսեփյանն էլ իր հերթին սլաքներն ուղղել է Շիրակի նախկին մարզպետ, այժմ Իմ քայլի պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմ. «Այո դուք ճիշտ եք և ես զբաղվել եմ, հիմա քանի որ բաց ապա բաց խոսեմ։ 18 աշխատակիցներին տրվեց ծանուցում, որ պետք է ազատվեն, որպեսզի գումար տնսեսվեր, քանի որ ուռչացխած հաստիքներ էին, երկու ամիս անց, երբ պետք է հրամանը լիներ ազատման, գործող մարզպետը կանխեց, քանի որ ըստ տնօրենի հավաստման մի կրճատվողի որդի, որի մայրը ամենատարցն էր, զանգել էր մարզպետին և գործը կանխվեց, մարզպետն առաջարկել էր գոնե այդ մեկին թողնեն մնացածին կրճատեն, սակայն տնօրենը չէր արել, բոլորին պահեք էր, թեև ես հորդորեցի որ դա արատավոր երևույթի շարունակություն է ՛ պահանջեցի կրճատել բոլորին ու առաջացավ բախում, և խնդիրը ներկայացրել եմ, թե նախարարին, թե մի շարք այլ անձանց։ Հաստատությունը դրա պատճառով ամսական շուրջ 1 մլն մինուս գնաց, սակայն տնօրենը վախեցած մարզպետի հրահանգից չկրճատեց։ Արդյունքում իմ և մարզպետի հարաբերությունները սրվեց։ Դրանից հետո ընտրվել եմ և եկել ԱԺ ։ Այդ նույն հարցով մի քանի անգամ դիմել եմ նախարարի խորհրդականներին, փոխնախարարի, բայց զինվորական տղայի զանգը զորեղ էր։ Արդյունքը սա։ Վերջին հորդորս եղել է տնօրենին մեկ ամիս առաջ, ասեց քննարկեմ կանեմ, քննարկման արդյունքը ծննդատան փակումն էր և սա կփաստեն բոլոր աշխատակիցները, քանի որ այն ժամանակ նույնպես իմ ջանքերով պահվեց»:

Կարեն Սարուխանյանը բավականին կոպիտ է պատասխանել: Նա հեգնել է Սոֆիա Հովսեփյանին եւ առաջարկել ամուսնանալ: «Քանի որ Սոֆիա Հովսեփյանը նշեց նախկին մարզպետին ու ներկայացրեց, որ իմ կողմից է եղել հրահանգ, որ չազատեն աշխատանքից 18 հոգու, ապա հարկ եմ համարում որոշ պարզաբանումներ ներկայացնել այդ մասով։

Սոֆյան որքան էլ որ համակարգել է առողջապահության և կրթության ոլորտը, ի զարմանս ինձ, պարզվում է, որ տեղյակ չի եղել իր կողմից համակարգվող հաստատության ֆինանսական վիճակից և այստեղ ապատեղեկատվություն է փորձում տարածել, որն էլ շեշտեմ, որ բացարձակ անհիմն է և ստեղծագործ ժանրին է բնորոշ։

Այո, 2018 թվականի հունիսի 1֊ից ես պաշտոնավարել եմ Շիրակի մարզում որպես մարզպետ ու բավականին բարդ փուլում՝ հետհեղափոխական։
Մարալիկի ԱԿ֊ի տնօրենը, ում ես եմ նշանակել ԺՊ (Սոֆյա Հովսեփյանի առաջարկությամբ՝ որպես ոլորտը համակարգող) դեռ իմ կողմից ԺՊ նշանակելուց 1 ամիս հետո, երբ չէր կարող ամբողջական պատկերացում ունենալ ԱԿ-ի աշխատանքների մասին, ինձ դիմել է, որ ցանկանում է աշխատանքից ազատել 18 հոգու, ովքեր տարեց են և դիմել է այն ժամանակ, երբ Մարալիկում առանց այն էլ լարված իրավիճակ էր՝ համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով մարդիկ փողոցներ էին փակում։


Ես առաջնահերթ մտածել եմ տարածքի խաղաղության պահպանման համար և ավելորդ լարվածություններ տույլ չեմ տվել։ Այո, նպատակահարմար չեմ գտել ազատումը և որպես վերադաս խորհուրդ եմ տվել տնօրենի ԺՊ֊ին խուսափել ազատումներից, քանի որ դեռ ԺՊ է (ասեմ, որ արդեն 1 տարուց ավել է ԺՊ է, քանի որ մրցույթներին մասնակցել և կտրվել է )։

Բացի դրանից հիմնվել եմ այդ տարի սույն հաստատությունում մարզպետարանի կողմից կատարած ֆինանսական աուդիտի արդյունքների վրա, որտեղ հստակ նշվում է, որ ֆինանսական ծանր պայմանների է հասցրել ԱԿ-ում ոչ թե այդ աշխատողների լինելու հանգամանքը, այլ ծննդատան աշխատանքը՝ կախված ծնելիության քանակի նվազ լինելուց։

Սոֆյա Հովսեփյանը կարող է ծանոթանալ այդ փաստերին։
Իսկ ինչ մնում է, որ ես ինչ որ մեկի զանգով, կամ ինչ որ մեկի համար չեմ արել դա, ապա Սոֆյան ուղղակի սուտ է խոսում, ես երբեք որևէ մեկի զանգով չեմ առաջնորդվել իմ որոշումների կայացման փուլում, որևէ մեկին հովանավորչություն չեմ արել։
Այսքանը, կներեք, որ երկար էր, էլ այստեղ չեմ շարունակելու։ Այն ամենն ինչ գրված է՝ բոլորն ապացուցման ենթակա է
:

Իսկ Սոֆյային երկու խորհուրդ կտամ.

1. Հարգիր քո կարգավիճակը և այսուհետ խոսիր ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով։

2. Ամուսնացիր՝ կանցնի»,- գրել է նա: