Նրանք օգտվում են ծննդկանների սոցիալական վիճակից, ինձնից գումար էին պահանջել, ես չէի կարողացել վճարել․ Հայկուհի Խաչատրյանը՝ իր երեխայի ենթադրյալ մահվան մասին


Նրանք օգտվում են ծննդկանների սոցիալական վիճակից, ինձնից գումար էին պահանջել, ես չէի կարողացել վճարել․ Հայկուհի Խաչատրյանը՝ իր երեխայի ենթադրյալ մահվան մասին
Դեկտեմբեր 24 21:24 2019

Հանրապետական ծննդատանը 3-րդ երեխային ծննդաբերած, բայց այդպես էլ նրան չտեսած Հայկուհի Խաչատրյանը մոտ 3 ամիս է պայքարում է իր նորածնի հետ կատարվածը բացահայտելու համար, գրում է Իրավաբան.net-ը։

Նա պնդում է, որ իր երեխային գողացել են։

«Ինձ մինչև այդ ասել էին, որ երեխան արդեն 5 ժամ է մահացել է։ Ծննդաբերությանս ներկա էր նաև Ռազմիկ Աբրահամյանը, ես էլ զարմացա, որ հիվանդանոցի տնօրենն է եկել։ Ինքը հարցրեց բժիշկներին՝ երեխան կապտած է, ասացին՝ ոչ։ Բայց ինձ ասում էին, որ մահացել է»․-նշեց Հայկուհին և հավելեց, որ ինքը համոզված ՝ իր երեխան ողջ է ու նրան գողացել են։

Ավելի բաղ հայտնել էինք, որ ծնողներից երեխային ապօրինի բաժանելու գործով դեկտեմբերի 18-ին ձերբակալել են Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրենը և մանկատան տնօրենը, ավելի ուշ՝ ևս մեկ անձ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net