Պորոշենկոն Ուկրաինայում ներգրավված է 15 քրեական գործի շրջանակում


Պորոշենկոն Ուկրաինայում ներգրավված է 15 քրեական գործի շրջանակում
Դեկտեմբեր 15 15:49 2019

Ուկրաինայում հետաքննվում է 15 քրեական գործ, որոնցում ներգրավված է նաև երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Հետաքննությունների պետբյուրոյի տնօրեն Ռոման Տրուբային:

Վերջինս մանրամասնել է, որ քրեական գործերից յուրաքանչյուրը շատ բարդ է և որ դրանց հետաքննությամբ զբաղվում է յոթ քննիչ:

Ավելի վաղ պետբյուրոն քրեական գործ էր հարուցել՝ Պորոշենկոյին կասկածելով պետական դավաճանության համար: Խոսքը Դոնբասի հակամարտության կարգավորման նպատակով նախկին նախագահի կողմից մինսկյան համաձայնագրերի ստորագրման մասին է: