Ովքեր բաժանվեցին 2019-ին


Ովքեր բաժանվեցին 2019-ին
Դեկտեմբեր 14 23:43 2019

2019 թվականը հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար լի էր հարսանիքներով, սակայն եղան նաեւ ամուսնալուծություններ, որոնք նույնպես չվրիպեցին լրատվամիջոցների ուշադրությունից: Ամենից շատ քննարկված բաժանությունները ներկայացնում ենք ստորեւ:

Մադոննա Հարությունյանը՝ դստեր հետ

Սոս Ջանիբեկյան եւ Մադոննա

Դերասան Սոս Ջանիբեկյանը եւ հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանն այլեւս միասին չեն: Լուրի իսկությունն այս սեպտեմբերին BRAVO.am-ի հետ զրույցում հաստատել է Մադոննան: Հաղորդավարուհին, ինստագրամյան իր էջի Սթորի բաժնում պատասխանելով իրեն ուղղված այն հարցին, թե ինչու ամուսնու հետ լուսանկարներ չի հրապարակում, գրել է. «Մենք վաղուց միասին չենք ապրում, բայց միեւնույն ժամանակ փորձում ենք պահել ջերմ ընտանեկան հարաբերություններ` որպես Անաիսի ծնողներ»: Մադոննան նաեւ հավելել է, որ չի ցանկանում ծավալվել այս թեմայի շուրջ: Զույգի բալիկը` Անաիսը, մեկ տարեկան է:

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններն՝ իրենց որդու հետ

Ալեքսանդր Բաբասյան եւ Լիլիթ

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի եւ սննդաբան Լիլիթ Բաբասյանի ամուսնալուծության լուրը վերջերս տարածվեց այն բանից հետո, երբ Լիլիթը սոցցանցային իր էջերից հեռացրեց ամուսնու հետ լուսանկարները: Նա փոխել է նաեւ ազգանունը՝ Բաբասյանը դարձնելով Բասյան: Թեմայի շուրջ BRAVO.am-ը փորձել է խոսել դերասանի հետ, սակայն նա որեւէ մեկնաբանություն չի ցանկացել տալ:

 

Գայանե Ասլամազյանը եւ Ջիանի Օնչոն

Գայանե Ասլամազյան եւ Ջիանի Օնչո

Գայանե Ասլամազյանը եւ ամերիկահայ պրոդյուսեր Ջիանի Օնչոն շուրջ մեկ տարի է՝ միասին չեն: ԱՄՆ-ում բնակություն հաստատած հաղորդավարուհին օրեր առաջ այս մասին հայտնեց տեսաուղերձի միջոցով: Նա նախ անդրադարձավ նախկին ամուսնուն, որի հետ ապրել է երկու տարի.«Թեեւ եղել են բավականին դժվարին ժամանակներ, մենք ունեցել ենք նաեւ գեղեցիկ օրեր, եւ շնորհակալ եմ նրան այդ օրերի համար: Ամուսնալուծության մասին չէի խոսում, որովհետեւ հոգեպես պատրաստ չէի այն աղմուկին, որ հիմա է բարձրացել: Այո, իմ ամուսինը գտնվում է կալանավայրում: Երկուսս էլ այս պահին պատասխան ենք տալիս մեր արարքների եւ որոշումների համար»:

Արթուր Աբրահամը՝ երկրորդ կնոջ եւ երեխաների հետ

Արթուր Աբրահամ եւ Մերի

Արթուր Աբրահամն ու Մերին 2019-ի տարեսկզբին պաշտոնապես ամուսնալուծվեցին, բայց նրանց բաժանության մասին լուրը ավելի վաղ էր տարածվել: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Արթուրն արդեն հասցրել է երկրորդ անգամ ամուսնանալ եւ բալիկ ունի: Իր եւ Մերիի որդու՝ Գրիգորի 3-րդ տարեդարձը մարզիկը նշել է երկրորդ կնոջ եւ դստեր հետ: Այդ օրը նրանք կազմակերպել են նաեւ աղջնակի ատամհատիկի արարողությունը:

Սվետլանա Բոսնոյանը եւ Միսթր X-ը

Միսթր X եւ Սվետլանա Բոսնոյան

Արթուր Հակոբյանը, նույն ինքը՝ երգիչ Միսթր X-ը, եւ ամերիկաբնակ հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանը եւս 2019-ին բաժանված զույգերից են: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը հրաժարվել է պատասխանել անձնական կյանքին վերաբերող հարցերին, իսկ Սվետլանան խոստովանել է, որ լուրը համապատասխանում է իրականությանը.«Մի քանի ամիս է՝ ինչ մենք ամուսնալուծվել ենք: Կարծում եմ՝ ճիշտ չի լինի խոսել պատճառների մասին. դրանք նեղ անձնական են ու հաստատ շատերին չեն էլ հետաքրքրի»: Նա նաեւ ասել է, որ ամուսնալուծության գործընթացի մեջ են.«Շուտով նաեւ օրենքի դաշտում կհամարվենք ամուսնալուծված: Միասին չապրելն ու այս երկարատեւ գործընթացները չեն խանգարել Արթուրի ու մեր դստեր՝ Իզաբելի հարաբերություններին: Երկուսս էլ հասուն մարդիկ ենք ու լավ ենք հասկանում, որ պետք չէ երեխային խառնել մեծերի խնդիրներին: Ամեն բան անում ենք, որ Իզաբելը մեզ հաշտ տեսնի, ու ոչինչ չխանգարի նրա մանկական անհոգ երջանկությանը»:

 

BRAVO.am
Լուսանկարները՝ հայտնիների ֆեյսբուքյան էջերից