Մեքենան բենզին էր լիցքավորել և գումարը չվճարելով հեռացել էր


Մեքենան բենզին էր լիցքավորել և գումարը չվճարելով հեռացել էր
Դեկտեմբեր 14 21:46 2019

Սեպտեմբերի 22-ին, Պռոշյան համայնքի Գևորգ Չաուշի փողոցի բենզալցակայաննեից մեկում, «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը բենզին էր լիցքավորել և գումարը չվճարելով հեռացել էր: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը:

Հոկտեմբերի 2-ին դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ կողոպուտը կատարել է 28-ամյա մի տղամարդ, որը դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Խորենացու փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին:

Կատարվում է նախաքննություն: