Տեղի է ունեցել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի պսակադրությունը (ֆոտո)


Տեղի է ունեցել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի պսակադրությունը (ֆոտո)
Դեկտեմբեր 14 21:06 2019

Երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի, հաղորդավարուհի Արփի Գաբրիելյանն այսօր պսակադրվել են: Զույգը միասին է արդեն մի քանի տարի, սակայն նրանք գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները մինչեւ վերջերս, երբ Միհրանն իր մենահամերգի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն արեց սիրելիին։

Ըստ ֆան ակումբների տարածված լուսանկարների եւ Արփիի Instagram-ում հրապարակած կադրի նա գեղեցիկ հարսանեկան զգեստով է եղել, իսկ Միհրանը՝ կոստյումով։ Կադրերն արված են եկեղեցում եւ ծաղիկների գեղեցիկ կոմպոզիցիայի ֆոնին։ Արփին մեկնաբանությունների հատվածում գրել է․ «14․12․2019», ապա նշել Միհրանի էջը։

 

 

 

 

Գլխավոր լուսանկարը՝ Գոհար Մուրադյանի

style.news.am