Պետերբուրգում փրկել են երեխային, որին մայրը ցանկանում էր դուրս նետել պատուհանից


Պետերբուրգում փրկել են երեխային, որին մայրը ցանկանում էր դուրս նետել պատուհանից
Դեկտեմբեր 14 19:45 2019

Սանկտ-Պետերբուրգում ոստիկանը փրկել է երկամյա աղջկան, որին մայրը ցանկանում էր դուրս նետել պատուհանից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

Տեղեկությունը այն մասին, որ շենքերից մեկում կինը 5-րդ հարկից դուրս է նետում իրերը, միաժամանակ ձեռքին պահելով երեխային, ոստիկանությանն է հասել այսօր առավոտյան ժամը 7-ին:

Արագորեն այնտեղ են մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն ու ոստիկանը, ով դիրք է զբաղեցրել պատուհանի տակ՝ որպեսզի երեխայի ընկնելու դեպքում կարողանա բռնել նրան կամ փափկեցնել հարվածը: ԱԻՆ-ի աշխատակիցները բատուտ են բացել:  

«Կինն ասում էր, որ ուզում է երեխային նետել պատուհանից, որ նա հրեշտակ դառնա: Համոզվելով, որ բոլոր ապահով միջոցները ձեռնարկվել են՝ 28-ամյա ոստիկանության լեյտենանտը ԱԻՆ-աշխատակիցների հետ կարողացել է մտնել բնակարան և երեխային վերցնել մոր ձեռքերից»,-ասված է տեղեկության մեջ:

Աղջկան և իր 12-ամյա եղբորը ուղարկել են հիվանդանոց, նրանց կյանքին վնաս չի սպառնում: Կնոջը ուղարկել են հոգեբույժի մոտ: