Ո՞ր պատգամավորներն են բացակայել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերից. նախագահները ներկայացրել են նրանց ցանկը. «Ժողովուրդ»


Ո՞ր պատգամավորներն են բացակայել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերից. նախագահները ներկայացրել են նրանց ցանկը. «Ժողովուրդ»
Դեկտեմբեր 14 09:59 2019

«Ժողովուրդ»-ը գրում է․

«ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները շարունակում են, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, ներ­կայացնել նիստերից բացակաների ցանկը, իսկ դա էլ հանգեցնում է նրան, որ պատգամավորների աշխատավար­ձերից պահումներ են կատարվում:

Եվ ահա, ըստ ԱԺ առողջապահության և սոցիալական մշտական հանձնաժողո­վի ներկայացրած տեղեկանքի՝ դեկտեմ­բեր ամսին նիստերից բացակայել են «Լուսավոր Հայաստան» խմբակցությու­նից Սրբուհի Գրիգորյանն ու ԲՀԿ-ից Կարինե Պողոսյանը:

Սակայն հանձնա­ժողովը դեռևս չի ներկայացրել նոյեմ­բեր ամսվա բացակաների ցանկը: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նոյեմբեր ամսվա նիստերից չորս բացակա է ունե­ցել՝ Ալեն Սիմոնյան (բացակայել է երկու նիստից էլ և ոչ հարգելի), Ռուբեն Ռուբինյան (մեկ նիստից և հարգելի), Վահե էնֆիաջյան (մեկ նիստից և ոչ հարգելի), էդմոն Մարուքյան (մեկ նիստից և հարգելի):

 

Ի տարբերություն նոյեմբե­րի՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում Ար­տաքին հարաբերությունների մշտա­կան հանձնաժողովը բացականեր չի ու­նեցել: Նոյեմբեր ամսվա ընթացքում նիստից բացականեր չի ունեցել, օրի­նակ, Գիտության, կրթության, մշակույ­թի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնա­ժողովը:

Իսկ, ահա, մյուս հանձնաժո­ղովների նախագահները վաղուց չեն ներկայացրել բացակաների ցանկը՝ ար­դեն մի քանի ամիս: Համենայնդեպս, ԱԺ պաշտոնական կայքում այդ մասին տվյալներ չկան՝ ի տարբերություն մյուս հանձնաժողովների: Եվ հետաքրքիր է, որ բացակաների մասին տվյալներ չեն ներկայացրել նաև ակտիվ հանձնաժո­ղովները, որոնք ամսվա մեջ մի քանի նիստ են գումարում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...