Արմավիրի մարզում բախվել են Toyota Camry-ն ու 06-ը. 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի, կա վիրավոր


Արմավիրի մարզում բախվել են Toyota Camry-ն ու 06-ը. 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի, կա վիրավոր
Դեկտեմբեր 13 12:35 2019

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել են Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 18-ամյա Էդիկ Մկրտչյանի վարած Toyota Camry մակնիշի 81 CG 888 համարանիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած ВАЗ 2106 մակնիշի 27 LՏ 543 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 06-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել նշված բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված 06-ի վարորդի ինքնությունը:

Դեպքի վայրում Toyota-ի վարորդը ոստիկաններին ասում էր, որ վթարի պատճառը եղել է Mercedes 600-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:

Ոստիկանությունը պարզում է նաև այդ տեղեկության իսկությունը:

Հետաքննիչի հանձնարարականով Toyota Camry-ն և մետաղե ջարդոնի վերածված 06-ը տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: