Քիմ Քարդաշյանն իր հետևորդներին կոչ է արել զանգել սենատորներին և խնդրել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկեն


Քիմ Քարդաշյանն իր հետևորդներին կոչ է արել զանգել սենատորներին և խնդրել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկեն
Դեկտեմբեր 12 23:22 2019

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր միկրոբլոգում հետևորդներին կոչ է արել զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:

 

«Բոլորին խնդրում եմ, զանգահարեք ձեր սենատորներին և խնդրեք նրանց առաջիկա մեկ ժամում կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը: Մերժումը Ցեղասպանության եզրափակիչ փուլն է»,- գրել է Քարդաշյանը՝ հավելելով, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այս բանաձևն ընդունել է 405 կողմ, 11 դեմ ձայնով։