71 հոգի գործազուրկ կդառնա՞. Կառավարությունը լուծարում է Գյումրու ծերանոցը


71 հոգի գործազուրկ կդառնա՞. Կառավարությունը լուծարում է Գյումրու ծերանոցը
Դեկտեմբեր 12 00:14 2019

Կառավարությունը վաղը Գյումրու ծերերի տուն-ինտերնատը կլուծարվի: Ամբողջ աշխատակազմը հոկտեմբերին ծանուցվել է: 

Գյումրու տուն-ինտերնատում ապրում են ոչ միայն միայնակ ծերերը, այլեւ հաշմանդամություն ունեցող անձինք: Նրանք Հայաստանի տարբեր ծայրերից են տեղափոխվել Գյումրի: Տարիների ընթացքում հարմարվել են կառույցին ու այժմ լուծարման հարցը շահառուներին մտածմունքների մեջ է գցել: Շահառուների թիվն այս պահի դրությամբ 156 է: 

71 հոգանոց աշխատակազմը գործազուրկ դառնալու եզրին է կանգնած: Ստույգ չի ներկայացվել, թե կառույցի լուծարումից հետո ինչ է լինելու նրանց ճակատագիրը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել էր, որ կառույցը շարունակելու է գործել բարեգործական ներդրումների հաշվին: Իսկ բարերարներին խորհուրդ են տվել պահել աշխատակազմը, թե մասնավորը որքանով կլսի նախարարության կոչը եւ 71 հոգուն անգործ չի թողնի, անհայտ է:



loading...