Վառելափայտով բարձած մեր մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում. «Շիրակ կենտրոն» ՀԿ


Վառելափայտով բարձած մեր մեքենաները անհիմն պահվում են ոստիկանությունում. «Շիրակ կենտրոն» ՀԿ
Դեկտեմբեր 11 23:23 2019

Այս պահին «Շիրակ կենտրոնին» հասցեագրված վառելափայտով բարձված մեքենան կրկին տարվել է ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են «Շիրակ կենտրոն» ՀԿ–ից։

ՀԿ նախագահ Վահան Թումասյանը խնդրանքով դիմել է Հայաստանի իշխանություններին, ԱԺ պատգամավորներին եւ ՀՀ ոստիկանությանը՝ ներկայացնելով խնդիրը։