Բարձր եմ գնահատում ձեր մարդկային, տղամարդկային ընկերությունը. Արթուր Վանեցյանը` Կադիրովին


Բարձր եմ գնահատում ձեր մարդկային, տղամարդկային ընկերությունը. Արթուր Վանեցյանը` Կադիրովին
Դեկտեմբեր 10 20:28 2019

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Instagram-ի իր միկրոբլոգում լուսանկար է տեղադրել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս բարեմաղթանքների համար: Վանեցյանը գրել է, որ բարձր է գնահատում նրա ընկերությունը:

«Հարգելի Ռամզան Ահմատի, թանկագի´ն եղբայր: Շնորհակալ եմ ջերմ շնորհավորանքների համար: Բարձր եմ գնահատում ձեր մարդկային, տղամարդկային ընկերությունը: Օգտվելով առիթից` ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական հարաբերություններում Ձեր ունեցած մեծ ավանդի համար: Թող Բարձրյալը պահպանի մեր ժողովուրդները»,- լուսանկարին կից գրել է Արթուր Վանեցյանը:



loading...