Որ հիվանդությունների դեպքում չի կարելի ուտել մանդարին

Որ հիվանդությունների դեպքում չի կարելի ուտել մանդարին
Դեկտեմբեր 10 00:36 2019

Մանդարինը երեխաների ամենասիրելի մրգերից է, սակայն չպետք է մոռանալ, որ մանդարինն ունի ալերգիկ հատկություն, այդ իսկ պատճառով պետք է սահմանափակել այս մրգի օգտագործումը: Բացի այդ, մանդարինը հակացուցված է այն մարդկանց, ովքեր ունեն ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց, կամ գաստրիտ:

Ի դեպ, մանդարինը հակացուցված է երիկամների, ենթաստամոքսային գեղձի հետ խնդիրների ունեցող մարդկանց, քանի որ մանդարինը կեղևը պարունակում է մեծ քանակությամբ եթերային յուղեր:

Զգուշացում

Մանդարինը կարող է ստամոքսի եւ աղիքների լորձաթաղանթի գրգռման պատճառ դառնալ, ուստի եւ հակացուցված է ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոցով, գաստրիտով, աղիքների բորբոքային հիվանդություններով, հեպատիտով, էնտերիտներով եւ մի շարք այլ հիվանդություններով տառապող մարդկանց: Մանդարինի սպառման ծավալները սահմանափակելու կարիք նաեւ ալերգիաների նկատմամբ խոցելիությամբ աչքի ընկնող մարդիկ ունեն:

loading...