Ծխողները պետք է դառնան վտարանդի․ Հրաչյա Հակոբյան


Ծխողները պետք է դառնան վտարանդի․ Հրաչյա Հակոբյան
Դեկտեմբեր 9 17:48 2019

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգատգործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նկատեց, որ բավականին օգտակար և կարևոր նախագիծ է։

«Ներողություն եմ խնդրում ծխող բոլոր ընկերներիցս, բայց պետք է մշակույթ ձևավորել, որ բոլոր ծխողները լինեն վտարանդի։ Մեր գործընկերներից որևէ մեկն այստեղից չասաց, որ կուզենար իր երեխան ծխի։ Ոչ մեկ չի ուոզում, որ իր երեխան ծխի։ Կարծում եմ՝ միաձայն կընդունվի այս նախագիծը»,- նշեց Հրաչյա Հակոբյանը։