«Հայաստանը հանցավորության ցածր մակարդակով զբաղեցնում է աշխարհում 7-րդ հորիզոնականը»


«Հայաստանը հանցավորության ցածր մակարդակով զբաղեցնում է աշխարհում 7-րդ հորիզոնականը»
Դեկտեմբեր 9 17:09 2019

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հանցավորության ինդեքսում Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում գրանցել է 11 հորիզոնականով աճ և հայտնվել առաջին տասնյակում:

Սա այս տարվա երրորդ միջազգային զեկույցն է, որտեղ Հայաստանը առաջին տասնյակում է:

Այժմ հանցավորության ցածր մակարդակով զբաղեցնում ենք աշխարհում 7-րդ հորիզոնականը, վերջին 2 տարում գրանցելով համախառն ցուցիչում 27.08-ից 20.78 բացարձակ աճ։

Կարծում եմ սա շատ կարևոր ցուցանիշ է, և խոսում է Հայաստանի անվտանգ պետություն լինելու մասին»։