Եվգենի Պետրոսյանն ամուսնացել Է հինգերորդ անգամ


Եվգենի Պետրոսյանն ամուսնացել Է հինգերորդ անգամ
Դեկտեմբեր 9 16:09 2019

Հումորիստ Եվգենի Պետրոսյանն ամուսնացել Է իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: Այդ մասին, վկայակոչելով զույգին ծանոթ աղբյուրի, հայտնել Է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Աղբյուրի տվյալներով՝ Պետրոսյանը եւ Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերի սկզբին:

74-ամյա արտիստի համար այն դարձել Է հինգերորդը: Երեք օր առաջ հումորիստի կինը սպիտակ ծաղկեփնջի լուսանկար Էր հրապարակել Instagram-ում, եւ մեկնաբաններից շատերն այդ ժամանակ ենթադրեցին, որ դրանք հարսանեկան ծաղիկներ են: Հավանաբար, ձմռան առաջին հանգստյան օրերին անցկացված ընտանեկան հանդիսությունը նվիրված Է եղել հենց այդ իրադարձությանը: Բրուխունովան աշխատում Էր հումորիստի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կայքի ադմինիստրատոր: Այնուհետեւ նա զբաղվել Է ցանցում Պետրոսյանի Էջով, իսկ ավելի ուշ դարձել նրա օգնականը եւ տնօրենը: 2018 թվականի նոյեմբերին Պետրոսյանը բաժանվել Էր Ստեպանենկոյից: