Hugo Bar, Restaurant & Cafe-ն տոնածառի տակ հավաքում է ամանորյա նվերներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար


Hugo Bar, Restaurant & Cafe-ն տոնածառի տակ հավաքում է ամանորյա նվերներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար
Դեկտեմբեր 6 23:53 2019

Hugo Bar, Restaurant & Cafe -ն իր հեքիաթային տոնածառի տակ հավաքում է ամանորյա նվերներ “Բարի Տնակ” կենտրոնում հաշվառված հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Մենք ցանկանում եք մի փոքր երջանկություն և հեքիաթային պահ պարգևել երեխաներին և բոլորիդ սիրով հրավիրում ենք միանալ մեզ:

Մինչև դեկտեմբերի 25-ը թողեք Ձեր նվերը Hugo cafe -ի երազանքների տոնածառի տակ և դեկտեմբերի 26-ին մենք դրանք կփոխանցենք “Բարի Տնակի” երեխաներին:

Բոլոր ցանկացողները կարող են միանալ, և դեկտեմբերի 26-ին միասին կտանենք նվերները։

 

 

Դարձիր երեխաների երջանկության պատճառը:

 

 

На изображении может находиться: растение и на улице



loading...