Հայտնի է տարվա ամենահայտնի կինոաստղը


Հայտնի է տարվա ամենահայտնի կինոաստղը
Դեկտեմբեր 6 23:35 2019

Հոլիվուդյան դերասանուհի Բրի Լարսոնը դարձել է 2019 թվականի ամենահայտնի դերասանուհին: Այս մասին հաղորդել է IMDb կինոռեսուրսը, որը հրապարակել է արտիստների վարկանիշը՝ պորտալում որոնման հարցումներից ելնելով:

Լարսոնը համբավ է ձեռք բերել 2015 թվականին «Սենյակ» ֆիլմի շնորհիվ: Ֆիլմում ունեցած դերակատարման համար նա ստացել է լավագույն դերասանուհի «Օսկար» մրցանակ: 2019-ին 30-ամյա դերասանուհին նկարահանվել է «Վրիժառուները» շարքից «Կապիտան Մարվել» սուպերհերոսական ֆիլմում, ինչպես նաև հայտնվել է «Վրիժառուները․ եզրափակիչ» ֆիլմում։

Երկրորդ տեղը բաժին է հասել «Տղաները» հեռուստասերիալի աստղ 25-ամյա Էրին Մորիարտիին: Երրորդ տեղում է 33-ամյա Էմիլիա Քլարկը, որը Դայներիս Թարգարյենի դերի կատարողն է «Գահերի խաղը» սերիալում։