Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը


Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը
Դեկտեմբեր 6 22:56 2019

Դեկտեմբերի 6-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Օրակարգում էին հետևյալ հարցերը՝ 1.«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա» հասարակական կազմակերպության որոշ Անդամների անդամության կասեցում, 2.ՈԻԵՖԱ-ի համերաշխության վճարների բաշխում, 3.2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովի (այսուհետ՝ Ժողով) օրակարգի, անցկացման վայրի և ժամի հաստատում, 4.ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի/անդամի լիազորությունների դադարեցման և նոր նախագահի/անդամի թեկնածության ներկայացում Ժողովի հաստատմանը: 5.Անդամավճարների չափի սահմանումը և ներկայացումը Ժողովի հաստատմանը:

Գործկոմի ընթացքում ՀՖՖ Գլխավոր քարտուղարության կողմից մանրամասնորեն ներկայացվեցին ՀՖՖ 7 անդամների՝ «Լոռի» Ֆուտբոլային մարզական ակումբ» բարեգործական ՀԿ, «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ, «Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամ», «Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Ասոցիացիա» ՀԿ, ««Հայք» ՖԱ ՀԿ, «Դինամո-2000» ՖԱ ՀԿ, «Զվարթնոց» ՖԱ ՍՊԸ ՀՖՖ Գործկոմի կողմից ՀՖՖ անդամության կասեցման հիմնավորումները:

Քննարկումներից հետո յուրաքանչյուր անդամի անդամության կասեցման վերաբերյալ կայացավ առանձին քվեարկություն, որի արդյունքում ՀՖՖ Գործկոմը ընդունեց որոշում կասեցնել վերոնշյալ 7 անդամների անդամությունը ՀՖՖ-ին՝ հիմք ընդունելով ՀՖՖ կանոնադրության 17-րդ կետի առաջին ենթակետի դրույթները: ՀՖՖ Գործկոմը կողմ քվեարկեց օրակարգի երկրորդ հարցին՝ ՈԻԵՖԱ-ի համերաշխության վճարների բաշխմանը Հայաստանի Բարձրագույն խմբի մասնակից ակումբների միջև: ՀՖՖ Գործկոմը հաստատեց, որ ՀՖՖ արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին՝ ՀՖՖ գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Խանջյան 27): Որոշում կայացվեց Ժողովի օրակարգը հաստատել ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստի ընթացքում: Օրակարգի 4-րդ հարցի քննարկման ընթացքում որոշվեց այդ հարցը տեղափոխել և ներառել ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստի օրակարգում: ՀՖՖ Գործկոմը կողմ քվեարկեց անդամավճարների չափի սահմանմանը և ներկայացմանը ժողովի հաստատմանը: