Որոշ մարդիկ հաճախ տհաճ իրավիճակի են բախվում՝ դեղնած եղունգներ։ Ահա թե ինչը կարող է լինել եղունգների դեղնելու պատճառ։
Վիտամինների պակաս

Վիտամինների պակասից եղունգները կարող են դեղնել։ Հատկապես իրավիճակը վատանում է Е եւ D վիտամինների պակասի դեպքում։
Հիվանդություններ

Եթե եղունգները դեղնում են, հաստանում, շերտավորվում, պետք է դիմել բժշկի, քանի որ դա կարող է վկայել լյարդի, թոքերի խնդիրների, ուռուցքների, ցածր իմունիտետի, բրոնխիտի, պսորիազի եւ այլ հիվանդությունների մասին։
Սնկային ախտահարում

Դեղերի ընդունում
Որոշ դեղամիջոցներ կարող են ազդել եղունգների վրա՝ ստիպելով դրանց դեղնել։ Խոսքը հատկապես հակաբիոտիկներին է վերաբերվում։
Ծխել
Ծխելու վատ սովորությունը եւս կարող է հանգեցնել եղունգների դեղնելուն։ Միակ տարբերակը դրանից ազատվելու ծխելը թողնելն է։

Տարիք
Տարիքով մարդկանց եղունգները ավելի հաճախ են դեղում, քանի որ տարիքի հետ մարդիկ սկսում են ավելի շատ դեղեր խմել, քրոնիկ հիվանդություններ են առաջանում։
Միջոցներ՝ ացետոնի հիմքով
Եղունգները կարող են դեղնել նաեւ, եթե եղունգների խնամքի միջոցներ եք օգտագործում, որոնք ացետոն են պարունակում։
Աղբյուր՝ Բուժ ինֆո