Ադրբեջանի բնակչուհին որոշել է տեղափոխվել Հայաստան եւ դիմել է Իլհամ Ալիեւին (տեսանյութ)


Ադրբեջանի բնակչուհին որոշել է տեղափոխվել Հայաստան եւ դիմել է Իլհամ Ալիեւին (տեսանյութ)
Դեկտեմբեր 3 17:10 2019

«Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի բնակչուհի Այսել Տոֆիկ գըզը Մուստաֆաևան տեսաուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որտեղ ասում է, որ քանի որ Ադրբեջանում համատարած անարդարություն է տիրում և մարդկանց սոցիալական վիճակն անտանելի է որոշել է տեղափոխվել Հայաստան։ Մուստաֆաևան նշում է, որ արդեն իսկ գնել է տոմսերը և մեկնելու է դեկտեմբերի 5-ին։

Նշեմ, որ տեսանյութը նոյեմբերի 29-ին է հրապարակվել։

Իմ կարծիքով, Մուստաֆաևային ոչ միայն չի հաջողվի մեկնել Ադրբեջանից, այլ նաև շուտով նրան մեղադրանք կառաջադրվի լրտեսության եւ հայրենիքի դավաճանության հոդվածներով»։

Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից։