Տիմատիի նախկին և ներկա սիրելի կանայք միասին նկարահանվել են գովազդում (լուսանկարներ)

Տիմատիի նախկին և ներկա սիրելի կանայք միասին նկարահանվել են գովազդում (լուսանկարներ)
Նոյեմբեր 22 15:52 2019

Ռեփեր Տիմատիի նախկին սիրելին՝ մոդել Ալյոնա Շիշկովան և ներկա սիրելի կինը՝ Անաստասիա Րեշետովան, միասին նկարահանվել են կոսմետիկ միջոցների գովազդում։ Ինստագրամի իր էջում ՌԴ նախկին միսս գեղեցկուհին՝ Րեշետովան, Ալյոնայի հետ լուսանկարներ է հրապարակել և նշել, որ սա իրենց համատեղ համագործակցության միայն սկիզբն է։

 

 

Հրապարակումը Անաստասիան որակել է շոկային՝ նկատի ունենալով, որ երկրպագուներն ու հետևորդները անակնկալի կգան համատեղ համագործակցությունից այն պատճառով, որ վերջիններս նախկինում բարիդրացիական հարաբերություններ չունեին։ Թե ինչպես է ստացվել, որ երկու գեղեցկուհի մոդելները որոշել են ոչ միայն մտերմանալ, այլև համագործակցել՝ հայտնի չէ։ 

 

 

Նշենք, որ տարիներ առաջ Տիմատին հանդիպում էր մոդել Ալյոնա Շիշկովայի հետ, ումից մեկ աղջիկ ունի՝ Ալիսան։ Այժմ Տիմատին ապրում է Րեշետովայի հետ, որից էլ վերջերս որդի ունեցավ։ 

 

Հետևորդները տարբեր մեկանաբնություններ են թողել՝ «Երկու գեղեցկուհի մի լուսանկարում», «Պատկերացնում եմ ես և ամուսնուս նախկինը․ բոլորովին այլ տեսարան կստացվեր», «Ինչպես կարելի է հանգիստ շփվել ու մտերմանալ՝ չեմ հասկանում» և այլն։ 

loading...