Եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք կաջակցենք դրանց. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ձևաչափի մասին


Եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք կաջակցենք դրանց. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ձևաչափի մասին
Նոյեմբեր 21 23:04 2019

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի կողմերին, ինչպես նաև պատասխանել ադրբեջանցի փախստականների՝ նախկին բնակության վայրեր հնարավոր վերադարձի մասին հարցին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում բազմիցս մատնանշվել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ծրագիրը պետք է համապատասխանի բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների իրավունքին՝ վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր (նախքան հակամարտության)»,- ընդգծել է Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանցի փախստականների՝ հայ բնակչության հետ հնարավոր համագոյակցության մասին հարցին:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի ձևաչափին, այդ հարցը որոշում են այն երկրներին, որոնք պետք է համաձայնեցնեն մասնակիցների կազմը: Ներկա պահին բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով, և եթե համապատասխան կամ որևէ այլ պայմանավորվածություններ ձեռք բերվեն երկու պետությունների միջև, մենք մեր կողմից կաջակցենք այդ պայմանավորվածություններին»,- եզրափակել է ԱԳՆ ներկայացուցիչը:

 Զախարովայի ելույթը կարող եք դիտել 42:30 րոպեից:

Tert.am