Երևանում «Օպելի» վարորդը ղեկին հանկարծամահ է եղել և հարվածել այլ ավտոմեքենայի


Երևանում «Օպելի» վարորդը ղեկին հանկարծամահ է եղել և հարվածել այլ ավտոմեքենայի
Նոյեմբեր 18 23:27 2019

Երևանում «Օպելի» վարորդը ղեկին հանկարծամահ է եղել և հարվածել այլ ավտոմեքենայի։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր՝ նոյեմբերի 18-ին, ժամը 15:00-ի սահմաններում Խանջյան փողոցն Ագաթանգեղոսին միացնող թունելում «Օպել» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաների վթար է տեղի ունեցել։

Նախնական տեղեկություններով` «Օպելի» վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է «Նիսանին» բախվելու պատճառ: «Նիսսանի» կին վարորդը չի տուժել, իսկ Օպելի վարորդը մահացել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ «Օպելի» վարորդը Երևանի բնակիչ, 61-ամյա Ռոբերտ Գևորգյանն է։ Ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նրա անվամբ վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և «Նիսանի» կին վարորդի ամբողջական տվյալները:

armeniasputnik.am