Կապ կա՞ արդյոք պարանոցի ցավի եւ նստելու դիրքի մեջ


Կապ կա՞ արդյոք պարանոցի ցավի եւ նստելու դիրքի մեջ
Նոյեմբեր 15 00:29 2019

Վերջին տարիների ընթացքում կտրուկ ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են պարանոցային հատվածի հաճախակի ցավերից։

Ընդունված է կարծել, որ վզի ցավը հաճախ կապված է նստելու անհարմար դիրքի հետ։ Սակայն մասնագետների վերջին ուսումնասիրությունները հերքում են այս տեսակետը։

Իհարկե, մասնագետները փաստում են, որ վատ քունը, ֆիզիկական ակտիվության պակասը, սթրեսը այս հարցում լուրջ դեր կարող են խաղալ։ Սակայն համակարգչի այնպիսի պարագաները, որոնք գովազդվում են՝ նշելով, որ դրանք օգնում են խուսափել վզի ցավից՝ հարմար դիրք ապահովելով դրանք օգտագործողի համար, իրականում պարզապես գովազդ են։

Մասնագետների վերջին ուսումնասիրությունները, որոնց մասնակցել են ավելի քան 1000 հոգի, ցույց են տվել, որ վզի ցավը նստած դիրքի հետ որեւէ կապ չունի, հետեւաբար՝ հատուկ համակարգիչներ, դրանց համար նախատեսված սեղաններ պետք չէ ձեռք բերել։

Աղբյուր՝ Բուժինֆո



loading...