Անահիտ Սաֆյանը նշանակվեց Վիճակագրության պետական խորհրդի անդամ


Անահիտ Սաֆյանը նշանակվեց Վիճակագրության պետական խորհրդի անդամ
Նոյեմբեր 14 14:38 2019

Կառավարության որոշմամբ Անահիտ Սաֆյանը նշանակվեց Վիճակագրության պետական խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

 

«Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4- րդ և 8-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

Անահիտ Սաֆյանին 2019 թվականի նոյեմբերի 19-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ վեց տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:



loading...