«Իսկապես հեղափոխություն կլինի այն ժամանակ, երբ կարողանանք ազատվել ժանգոտ բուդկաներից ու մեքենաների ռամաներից». Ն. Փաշինյան


«Իսկապես հեղափոխություն կլինի այն ժամանակ, երբ կարողանանք ազատվել ժանգոտ բուդկաներից ու մեքենաների ռամաներից». Ն. Փաշինյան
Նոյեմբեր 14 14:28 2019

«Մի քանի առիթով ասել եմ՝ կհամարեմ, որ ՀՀ-ում իսկապես հեղափոխություն է եղել այն ժամանակ, երբ կարողանանք ազատվել ժանգոտ բուդկաներից ու ժանգոտ մեքենաների ռամաներից, կուզովներից»,- այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Ն. Փաշինյանը՝ հիշելով ամիսներ առաջ Ջրաշեն համայնքում բնակարանամուտի արարողությունը, որին մասնակցում էր նաև ինքը: «Նայում էի՝ շատ լավ շինարարություն էր արված: Իմ ուշադրությունը գրավեց այն, որ որ նորակառույց տան բակում 1970-ակաների արտադրության ԳԱԶ-52 մակնիշի բեռանատարի մնացորդներ էին մնացել: Տանտիրոջն ասսում եմ՝ ինչի ա՞ սա ստեղ, տալիս ա հետաքրքիր պատասխան՝ իմ ջահել ժամանակվա մեքենան ա, հուշեր ունեմ»: Վարչապետը հավելեց, որ ժամանակին ինքը ևս նման մեքենա է ունեցել. «Դժվար ա ազատվել, հասկանում եմ, բայց որոշումներ պետք է կայացնել: Ի վերջո, էդ հուշերը մեզ հետ են, իսկ ֆիզիկական կերպարը մթագնում է մեր հուշերը, այլ ոչ՝ լավացնում»: