Վրաստանի խորհրդարանն առաջին անգամից չկարողացավ ընդունել Սահմանադրության ուղղումները


Վրաստանի խորհրդարանն առաջին անգամից չկարողացավ ընդունել Սահմանադրության ուղղումները
Նոյեմբեր 14 16:17 2019

Վրաստանի խորհրդարանը չի կարողացել առաջին անգամից ընդունել Սահմանադրության ուղղումները, որոնք նախատեսում Էին 2020 թվականին պատգամավորների ընտրություններում անցում խառը ընտրական համակարգից համամասնականի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն:

«Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին ավելի վաղ հայտնել Էր, որ Վրաստանի իշխանությունները որոշել են 2020 թվականին խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ ընտրական շեմի բացակայությամբ: Խորհրդարանը Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու աշխատանքին ձեռնամուխ Է եղել հոկտեմբերի վերջին, սակայն կառավարող կուսակցությունից բազմաթիվ պատգամավորներ, որոնք ընտրվել են մեծամասնական ընտրատարածքներում, հայտարարել են, որ չեն պաշտպանի փոփոխությունները, ինչի պատճառով խորհրդարանական մեծամասնությունը հետաձգում Էր քվեարկությունը:

«Հաջակցություն փոփոխությունների քվեարկել Է 101 պատգամավոր, դեմ են արտահայտվել երեքը: Ուղղումներն ընդունելու համար անհրաժեշտ Է 113 ձայն»,-հայտարարել Է խոսնակ Տալակվաձեն եւ հայտարարել տեխնիկական ընդմիջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: