Տրանս պաշտպանող էդ պոպուլիստին բացատրեք, որ Մելինե Դալուզյանը հրաժարվել ա Հայաստանի քաղաքացիությունից.ինչպես է համացանցն արձագանքում վարչապետի հայտարարությանը


Տրանս պաշտպանող էդ պոպուլիստին բացատրեք, որ Մելինե Դալուզյանը հրաժարվել ա Հայաստանի քաղաքացիությունից.ինչպես է համացանցն արձագանքում վարչապետի հայտարարությանը
Նոյեմբեր 14 12:54 2019

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լայն քննարկումների առիթ է հանդիսացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ Ազգային ժողովի ամբիոնից արված հայտարարությունը ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի և նրա մասին պատմող «Մել» ֆիլմի վերաբերյալ:

 

 

Վարչապետը մասնավորապես հայտարարել էր. «Այդ մարդն իմ անձնական պաշտպանության ներքո է: Եթե նախարարությունը չֆինանասավորեր, դա պետության համար կլիներ խարան: Երբ ինքը չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ որ պրոբլեմ ունի՝ քեզ հետ գործ չունենք, իմ պատկերացումն էսպիսին չէ։ Ես տեղյակ չեմ եղել, որ որոշում է կայացվել ֆինանսավորել այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է այդ ֆիլմը: Ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ Հայաստանում ոտերի տակ են գցում, հիմա էդ մարդը Հայաստանից փախել է, էլի փրկություն չունի, էլի ամեն օր քոռ դանակով մորթում են։ Ես ասում եմ՝ գոհ եմ ու հպարտ մեր մշակույթի նախարարությունից, որ էդ որոշումը կայացրել են, կեցցե՛ն իրանք»:

 

Նշենք, որ ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Մելինե Դալուզյանը Նիդերլանդներում ապաստան է ստացել որպես տրանսգենդեր տղամարդ: Նրա մասին պատմող ֆիլմի համար ԿԳՄՍ նախարարությունը հատկացրել է 20 մլն դրամ, որը ֆիլմի 14% ֆինանսավորումն է ընդամենը:

 

Ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատերերի արձագանքը վարչապետի արդեն հայտնի ելույթին:

 

Վարչապետի հայտարարությանը անդրադարձել է ծանրամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Նա մասնավորապես գրել է. «Հայաստանի հանրապետության վարչապետը, կողմ է՝ տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն։

Էս ուր ենք հասել ժողովուրդ։ Դա նորմալ է հ՞ա, ըստ իս՝ չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին։

 

Ու դրա համար պետական բյուջեից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնում ե՞ք»:

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը թեմայի մասրն գրել է. «Փաշինյանի թիմակիցները ու հիմա էլ անձամբ ինքն է, որ սեռափոխված Մելինե Դալուզյանին դարձրել են հասարակական քննարկման թեմա։ Իրենք ու իրենց նմաններն են հերոսացրել Մելինեին, ի դեպ՝ ոչ իբրև չեմպիոնի, այլ հենց սեռափոխված մեկի։ Ու հիմա էլ իրենք են շարունակում նրան որպես զոհ մատուցել՝ տասնյակ միլիոններ տրամադրելով այդ գործին մեր բյուջեից։ Այդ ու՞մ էր հետաքրքիր սեռափոխված ծանրամարտիկի՝ մեզ ներկայացվող իբրև թե ողբերգությունը, եթե հենց ինքը՝ Մելինեն, չցանկանար դա հանրային քննարկման թեմա դարձնել՝ անգամ համաձայնելով իր մասին ֆիլմ պատրաստելուն։ Եվ ուրեմն թող Փաշինյանը կամ Ատելության կուսակցության որևէ այլ ներկայացուցիչ չփորձվի բարոյականության դասեր տալ այդ գովազդին դեմ դուրս եկող մարդկանց»:

 

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը թեմայի շուրջ գրել է. «Մելինեն ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է, այլ երկրում է ապրում: Այնտեղ դարձել է Մել և իր երջանկությունն է կառուցել: Երբ ժողովրդի վարչապետի կառավարությունը մարդկային, քրիստոնեական և սպորտային բարոյականության սկզբունքների հետ լուրջ խնդիրներ ունեցող մարդու մասին ֆիլմ է ֆինանսավորում և ատամներով պաշտպանում է այդ քայլը, դրանով գրգռում է այն հանրությանը, որի պատկերացրած բարոյականության, արժեհամակարգի, բարքերի ու նիստուկացի հետ «յոլա չգնալու» հետևանքով է Մելինեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, գնացել մեկ ուրիշ երկիր, Մել դարձել ու կառուցել իր նոր կյանքը: Հայաստանի կառավարությունն իր նախկին քաղաքացի Մելին ուղղակի պետք է բարի բախտ ցանկանար և մոռանար, այլ ոչ թե դարձներ այն հասարակության քննարկման թեման, որը մերժում է նման արժեքները»:

 

«Տրանս պաշտպանող էդ պոպուլիստին բացատրեք, որ Մելինե Դալուզյանը հրաժարվել ա Հայաստանի քաղաքացիությունից ու մեղմ ասած քֆրտել ա իրա հպարտ Պողոսներին: Եվ Նիկոլի հերոս Մելի դոպինգի պատճառով մեծ հարցականի տակ ա 2020-ի խաղերին Հայաստանի մասնակցության հարցը:

 

Հ.Գ. Էսօրվանից ֆիքսենք, որ Փաշինյան Նիկոլը ԼԳԲՏ ակտիվիստ ա»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Պետրոսյանը:

 

Քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը անդրադառնալով թեմային, գրել է. «Նիկոլը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ հպարտ է Մշակույթի նախարարությունը ֆինանսավորել է տրանսգենդերի մասին ֆիլմը, այնպես որ պետք է դադարեցնել էդ կրթության նախարար կոչեցյալի հրաժարականն ու պահանջել Նիկոլի հրաժարականը...

 

Թե բա Նիկոլը լավն ա, իրա թիմն ա վատը....»:

 

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանն էլ գրել է. «Ուրեմն ՀՀ քաղաքացիությունից ՀՐԱԺԱՐՎԱԾ, սեռափոխության վիրահատություն արած մարդու մասին ֆիլմի ֆինանսավորումը հիմնավորելու համար ԱԺ ամբիոնից սեռափոխությունը համեմատում ա նենց ցավալի արատների հետ, որոնց պատճառով մարդիկ են դժբախտանում ու տառապում ողջ կյանքի ընթացքում: Վերջում էլ իրան ճղելով գոռում ա, թե «էդ մարդն իմ անձնական երաշխավորության տակ ա գտնվում»:

Նիկոլ ջան, ուզում ես էդ մարդուն դարձրու քո սիմվոլը, խնամակալության վերցրու, տար մի կառավարական ամառանոցում պահի, բայց էդ ամեն ինչը արա քո հաշվին, քո գրպանից ու քո աչքի համար»:

 

Իր հայտարարությամբ վարչապետը կիսվել է իր ֆեյսբուքյան էջում, որի տակ ևս քաղաքացիները մեկնաբանություններ են գրել։

 

Օգտատերերից Դավիթ Հակոբյանը գրել է. «Ֆիլմ նկարեք Նազիկ Ավդալյանի մասին, հերոսական մի պատմություն աշխարհի չեմպիոնի մասին, ով ծանր ավտովթարից հետո վերադարձավ ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Բացի այդ Նազիկը հայկական ընտանիքի մայր ա»:

 

Արուս Ծաղկյանը Փաշինյանի գրառմանը պատասխանել է այսպես. «Մարդիկ հասկանում են էդ հորմոնալ խանգարում և նման այլ խնդիրները, մարդիկ չեն հասկանում թե ինչ արժանիքի համար է 20 մլնի ֆիլմ նկարահանվում, երբ կան շատ ավելի պատվավոր և հիշատակվելու արժանի հայորդիներ»:

 

Աննա Գասպարյանն էլ գրել է. «Ձեր անձնական հովանավորության տակ է, Ձեր անձնական գումարներից հատկացրեք, ոչ թե բյուջեից։ Թողեք իր համար հանգիստ ապրի, իսկ մեր փողերը ավելի նպատակային օգտագործեք։ Չենք ուզում այդ պրոպագանդան»։

 

Նշենք, որ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան դոպինգ ստուգումներից հետո անժամկետ որակազրկել է Հայաստանը ներկայացնող Մելինե Դալուզյանին: Նրա անալիզների վերստուգման արդյունքում նրա արյան մեջ հայտնաբերվել էին արգելված դեղամիջոցներ: