Ինչո՞վ է վտանգավոր մարիխուանայի հաճախակի օգտագործումը երիտասարդների համար


Ինչո՞վ է վտանգավոր մարիխուանայի հաճախակի օգտագործումը երիտասարդների համար
Նոյեմբեր 14 00:17 2019

Մարիխուանայի հաճախի օգտագործումը կտրուկ մեծացնում է ինսուլտի, ինչպես նաեւ սրտի ռիթմի խանգարումների հավանականությունը երիտասարդների մոտ։

Ջորջ Մեյսոն համալսարանի մասնագետները իրենց այս հետազոտության արդյունքները հրապարակել Stroke հանդեսում։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանք, ովքեր մարիխուանա են ծխում, երիտասարդ տարիքում ավելի հաճախ են բախվում ուղեղի կաթվածի եւ առիթմիայի հետ, քան մյուսները։

Նրանք նշում են՝ վտանգն ավելի է մեծանում, երբ մարիխուանային զուգահեռ՝ ծխախոտ, էլեկտրոնային սիգարետ ու ալկոհոլ են օգտագործում։

 

Գիտափորձի շրջանակում ուսումնասիրվել է 43 000 մարդ՝ 18-44 տարեկան։ Արդյունքում պարզվել է, որ մարիխուանայի սիրահարները հատկապես երիտասարդ տարիքում են ավելի հաճախ բախվում ուղեղի կաթվածի կամ սրտի ռիթմի խանգարումների հետ։

Աղբյուր՝ Բուժինֆո



loading...