Երևանում կանխվել է ոչ սթափ վիճակում գտնվող 36-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը


Երևանում կանխվել է ոչ սթափ վիճակում գտնվող 36-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը
Նոյեմբեր 13 23:39 2019

Նոյեմբերի 13-ին` ժամը 18:33-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 3/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է տանը, փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին մոտեցել և բացել է դուռը:

Պարզվել է, որ Վիգեն Գ.-ն (ծնված 1983 թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ և ոչ սթափ վիճակում: Վերջինիս  հոսպիտալացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:



loading...