Մեգան Մարքլը յուրօրինակ գլխարկով կրկնել է արքայադուստր Դիանայի լեգենդար կերպարը

Մեգան Մարքլը յուրօրինակ գլխարկով կրկնել է արքայադուստր Դիանայի լեգենդար կերպարը
Նոյեմբեր 13 17:09 2019

Սասեքսի 38-ամյա դքսուհին հատուկ առիթով ընտրել է ընդհանուր սև հանդերձանք: Մեգան Մարքլը հարգանքի տուրք է մատուցել Լեդի Դիին՝ կրկնելով նրա կերպարը:

Արքայադուստր Դիանային դեռ համարում են թագավորական ընտանիքի իդեալական ներկայացուցիչ: Եվ զարմանալի չէ, որ Մեգանը երբեմն դիմում է հանգուցյալ սկեսուրի կերպարին՝ ներշնչվելու համար կյանքի ամենակարևոր իրադարձությունների ժամանակ:

Արքայազն Հարիի կինը մասնակցել է Կենոտաֆում Հիշատակի օրվան: Հանդիսատեսը մեծարել է տարբեր ռազմական հակամարտությունների տարիներին զոհված բրիտանացիներին: Մեգանը նստել է Լոնդոնի կենտրոնում գտնվող Ուայթհոլ պատմական շենքի պատշգամբում Ուեսեքսի կոմսուհու և արքայադուստր Աննայի ամուսնու՝ փոխծովակալ Սըր Թիմոթի Լոուրենսի ընկերակցությամբ: Արքայազն Հարին այդ պահին եղբոր և հոր հետ մասնակցել է զորահանդեսին:

loading...